Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով է շնորհավորել մի խումբ անձանց: Պարգևատրվածների մեջ են նաև Տաշքենդում ավարտված աշխարհի առաջնությանը փայլուն մասնակցություն ունեցած, հանրապետությանը ոսկե մեդալներ բերած ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը: Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, աշխարհի առաջնությանը գերազանց մասնակցության համար նրանք պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:
«Իրատես de facto»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է մեր ոսկե տղաներին, ցանկանում օլիմպիական ոսկիներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ